HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են տնօրենի հավաստագրի համար հավակնորդների քննությունների օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)   համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը։ 

Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը՝ ամեն օր՝ բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից։ Քննությունները կանցկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունում  (հասցե`  Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական շենք 2)։

Հաղորդագրության համաձայն՝ հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 547 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 459-ը: Վերապատրաստումներն իրականացրել է 19 երաշխավորված կազմակերպություն։

Մնացած 88 հավակնորդները նախորդ փուլում քննությունների անցողիկ միավորի շեմը չհաղթահարած, ինչպես նաև բացակայած անձինք են։ 

Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին կմասնակցի առավելագույնը 20-22 հավակնորդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter