HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար, փոխգնդապետ Դանիել Մ. Սինգլթոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը։

«Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, դեսպանատան երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Մայքլ Հեյզը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:

Նախարար Փիլոյանը շնորհավորելով Դանիել Մ. Սինգլթոնին և Գրեգորի Փայփսին նոր նշանակման առթիվ՝ հույս հայտնեց, որ այսուհետ ևս ոչ միայն կյանքի կկոչվեն արդեն նախանշված ծրագրերը, այլ նոր համագործակցության մեկնարկ կտրվի: Ա. Փիլոյանն, ի թիվս համագործակցության այլ ծրագրերի, շնորհակալությամբ ընդգծեց ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում մի շարք փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականցման ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ եղավ այդ ծրագրի շրջանակներում իրականացվող ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի 2 նոր հրշեջ-փրկարարական շենքի կառուցման, իսկ Ախուրյանում՝ հիմնանորոգման աշխատանքներին:

ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսն իր հերթին վստահեցրեց, որ համագործակցության ընթացիկ ծրագրերը ոչ միայն կշարունակվեն նույն արդյունավետությամբ, այլև կամրապնդվեն, «քանի որ այն լավ հիմքերի վրա է դրված»: Կողմերը քննարկեցին փոխգործակցության հնարավոր ուղղությունները և վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար:

Հանդիպման ավարտին Ա. Փիլոյանը հյուրերին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 3-ին ԱԻՆ Լուսակերտի ուսումնական կենտրոնում կայանալիք «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter