HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովի սխալն ու Միրզոյանի անուղղակի մեղադրանքը

Օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նորանշանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Սա Միրզոյանի առաջին բանակցություններն էին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Հանդիպմանը հաջորդել էր համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ կողմերն արտահայտել են տեսակետներ, որոնք միանշանակ քննարկման և մտորումների տեղիք են տալիս։

Մամուլի ասուլիսի թերևս ամենակարևոր հատվածը վերաբերում էր Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Լավրովն իր ելույթում անուղղակիորեն պաշտպանում է Բաքվին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը կատարել է իր պարտավորությունը և վերադարձրել նոյեմբերի 9-ի դրությամբ իր մոտ գտնվող գերիներին։ «Եթե հստակ լինենք, ապա նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերության մեջ էին գտնվում այդ պահին։ Այսօր ադրբեջանցիները պահում են հայ ռազմագերիների այն խմբերին, որոնք այնտեղ էին հայտնվել նոյեմբերի վերջին՝ այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ էր մտել և պայմանավորվածություն է ձեռք բերվել ցանկացած թշնամական գործողությունների դադարեցման մասին»,- նշել էր Լավրովը՝ միաժամանակ Բաքվին կոչ անելով վերադարձնել նաև մյուս գերիներին։

Այստեղ իհարկե ռուսական դիվանագիտության երկարամյա առաջնորդը սխալվում է` առնվազն երկու գերիների մասով։ Ալյոշա Խոսրովյանն (գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին) ու Լյուդվիգ Մկրտչյանը (գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին) գերեվարվել են պատերազմական գործողությունների ընթացքում։ Այդ փաստը հաստատել է նաև Բաքուն, երբ հունիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանում ընթանում էր հայ գերիների շինծու գործերով դատավարությունը։ 

Միևնույն ժամանակ ստացվում է, որ ՀՀ ռազմավարական գլխավոր դաշնակիցը չի պնդում, որ ադրբեջանական կողմը հետ վերադարձնի գերիներին, այլ միայն կոչ է անում՝ դրանով նաև անուղղակիորեն ուժեղացնելով ադրբեջանական դիրքերը հնարավոր բանակցություններում։ Բաքուն տեսնում է իր գործողությունների անպատիժ մնալն ու շարունակում վարել լավ մշակված հարձակողական քաղաքականությունը։ 

Պատասխանելով գերիների վերաբերյալ հարցին՝ Արարատ Միրզոյանը նշում է. «Հայաստանը վաղուց արդեն կատարել է իր պարտավորություններն այս հարցի վերաբերյալ․ հայկական կողմը  ազատ է արձակել և Ադրբեջանին է վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։ Մենք կարծում ենք, ինչպես արդեն ասել է նախարար Լավրովը, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ ոչ միայն ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր կողմից ստանձնած դրույթների, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար, և այդ մթնոլորտում արդեն կարելի է ձեռնամուխ լինել բոլոր հարցերի վերջնական կարգավորման շուրջ քննարկումների հետագա գործընթացներին»։ Փաստորեն Արարատ Միրզոյանը նշում է հայկական կողմի բանակցությունների հիմնական փուլ մտնելու նախապայմանը. գերիների վերադարձը։ Մեղադրելով Ադրբեջանին նոյեմբերի 9-ի պարտավորությունների չկատարման մեջ, փաստորեն Արարատ Միրզոյանն առաջին հերթին մեղադրանքն ուղղում է Ռուսաստանի դեմ, որովհետև հայտարարության կետերի իրագործման գլխավոր պատասխանատուն պաշտոնական Մոսկվան է, որը չի հետևում եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը։

Միրզոյանի խոսքում մտահոգիչ է նաև հետևյալ միտքը. «Եվ այդ մթնոլորտում արդեն կարելի է ձեռնամուխ լինել բոլոր հարցերի վերջնական կարգավորման շուրջ քննարկումների հետագա գործընթացներին»։ Ի՞նչ է նշանակում բոլոր հարցերի վերջնական կարգավորում։ Սահմանազատում/սահմանագծո՞ւմ, ականապատ տարածքների քարտեզների հանձնու՞մ, թե՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։ Հայկական կողմը լավ կլինի լուսավորի՝ իրականում ինչի շուրջ ենք մենք բանակցում։

Ամեն դեպքում կարևոր է արձանագրել մի փաստ։ ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Երևանը չի հրաժարվել Արցախի կարգավիճակի նախապայմանից։ «Այս փուլում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն վարվում: Եթե ​​երբևէ նման բանակցություններ սկսվեն, ապա դրանք անպայմանորեն պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է Միրզոյանը։ Նույն պնդումը արտաքին գործերի նախարարը վերահաստատել է նաև РИА Новости-ին տված հարցազրույցում։ Իրականում շատ կարևոր է նման հայտարարություն անել հենց Մոսկվայում, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտության «գլխավոր մրցավարն է»։ 

Մնում է միայն հասկանալ, թե պատերազմից հետո ինչ մոտեցում ունի ռուսական կողմն այս ուղղությամբ։ Համանախագահ մյուս երկրները պնդում են, որ հակամարտությունը չի ավարտվել, անորոշ է մնացել Արցախի կարգավիճակի հարցը։ Սակայն նրանք էլ չեն նշում, թե ինչպես է լուծվելու այն։ Միակ լուծումը ՀՀ ակտիվ արտաքին քաղաքականությունն է. անդադար բանակցություններ վարել համանախագահ երկրների հետ՝ Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգից դուրս չթողնելու համար։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Մեկնաբանություններ (2)

TONY MARTIN
Lavrov rightly states that all prisoners held at the time of the 9 November ceasefire have been released as required. The two exceptions I believe are being tried as war criminals and will be released after they serve their lengthy prison sentences. Prisoners taken after 9 November are by definition terrorists and should be tried as such. Armenia's intransigence over peace talks will not work out well for them as if they will not negotiate then they risk having a solution imposed upon them. Armenia as the losing side with their military nearly totally destroyed are in no position to dictate terms and they need to fqce this grim reality or they risk further losses and humiliation.
George Pavlikian
What a disgusting, disgraceful coward (and unfortunately a half Armenian) is Lavrov! Although, I didn't expect more from Armenia's so-called "guarantor of security", "strategic partner", and "military ally" that is too busy pleasing Turkey in order to pull it away from NATO, bring it to its camp, and facilitate the first Slavic-Turkic alliance in the Caucasus and Central Asia. The "pragmatic relation" with Turkey forced the so-called "superpower" Russia to forget its national pride and dignity. Russia stayed "pragmatic" (read passive) even when its military jet was shot down over Syria, or when its ambassador to Turkey Andrei Karlov was assassinated in Ankara, or when Turkish/Azeri forces shot down a military copter over Nakhijevan last year and murdered two Russian servicemen. Despite all the aggression, Stanislav Zas told the media earlier that CSTO capacity is used only in the event of an aggression, an invasion. "Here we actually have a border incident. Thank God, there are no casualties, no shooting there. This is a border incident, it must be dealt with, and we are in favor of resolving the issue by peaceful means," Disgusting, eh?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter