HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզի ուսուցիչները վերապատրաստումների համար կրեդիտներ կստանան

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկման նպատակով վերապատրաստված ուսուցիչները կստանան կրեդիտներ, որոնք հետագայում հաշվի կառնվեն ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման ժամանակ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման շրջանակում «Այբ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ցանկը: Համաձայն հրամանի` հանրակրթական պետական չափորոշչի փորձարկման նպատակով «Այբ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների վերապատրաստումների մասնակցության համար ուսուցիչները կստանան 9-ական կրեդիտ:

Վերապատրաստումների ծրագրում ներառված են «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» (0,5 կրեդիտ), «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» (1 կրեդիտ), «Մասնագիտական զարգացում» (7,5 կրեդիտ)  դասընթացները:

«ԿԶՆԱԿ»-ն իրականացնում է հումանիտար և հասարակագիտական, «ԱՅԲ» հիմնադրամը` ԲՏՃՄ բնագավառի առարկաների ուսուցիչների վերապատրաստումները:

Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն առկա և հեռավար ձևաչափով` մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter