HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Մեղրի-Երևան ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը գլորվել է ձորը։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ)։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 500 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է։

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ փրկարարները վարորդի (ԻԻՀ քաղաքացի) դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter