HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինն Աջափնյակում հակահամաճարակային կանոնները չպահպանելու 4 դեպք է հայտնաբերել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ոստիկանության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխգործակցությամբ՝ սեպտեմբերի 3-ին մշտադիտարկել են Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։ 

Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հետևել են հակահամաճարակային կանոնների (վարորդների ու ուղևորների կողմից դիմակի կրում, մեքենայում ախտահանիչ հեղուկի, մանրադրամի համար նախատեսված արկղի առկայություն, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում, գերբեռնված երթևեկության բացառում) պահպանմանը։ 

Ըստ տեսչական մարմնի՝ 35 տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում հայտնաբերվել  է վարորդների կողմից դիմակ չկրելու 4 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ Խախտումների դեպքում տուգանվում են ուղևորափոխադրող կազմակերպությունների տնօրենները:

Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կիրականացվի նաև առաջիկա հանգստյան օրերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter