Սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։
Հանրապետությունում սեպտեմբերի 3-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել