HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիտվան Հայաստանին 27 500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» է նվիրել

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27 500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ: 

Ողջունելով լիտվացի գործընկերներին` Լենա Նանուշյանն ընդգծել է, որ առաջին անգամը չէ, որ Հայաստանին աջակցություն է ցուցաբերվում` շեշտելով, որ Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունները դրանով ոչ միայն ամրապնդվել են, այլև հիմք հանդիսացել ապագայում էլ ավելի ընդգրկուն համագործակցության ձևավորման համար:

Նա անդրադարձել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սակավության խնդրին և շնորհակալություն հայտնել Լիտվայի կառավարությանը Հայաստանին օժանդակելու և պատվաստանյութերի խմբաքանակ նվիրաբերելու համար:

«Սա ընդամենը սկիզբն է, մենք ավելի գլոբալ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել` անգամ համավարակի պայմաններում»,- ասել է փոխնախարարը:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առողջապահության նախարարության հետ համագործակցությունը որակել է արդյունավետ, որի վառ օրինակն է COVID-19 համավարակի օրերին Հայաստանում լիտվացի բժիշկների իրականացրած առաքելությունը` ընդգծելով, որ գործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը, որպես աջակցություն, կստանա նաև այլ պատվաստանյութեր:

«Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը,  և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter