HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակ Կարապետյանը Նիդեռլանդների դեսպանին ներկայացրել է սահմանային իրավիճակը

Սեպտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter