Արթուր Գոյունյանն ազատվել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնից
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել, որով Արթուր Գոյունյանն ազատվել է քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ վերջինս քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 11-ից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել