Ճամբարակում կովերի ուղղությամբ կրակած տղամարդը հայտնաբերվել է
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճամբարակի բաժին սեպտեմբերի 3-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձինք կրակել են մի քաղաքացու կովերի ուղղությամբ, ապա մորթել կենդանիներին: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները։
Պարզվել է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 22:30-ի սահմաններում, տուժողի հարևանը Ճամբարակ քաղաքի Բայրոնի փողոցի հողամասերից մեկում որսորդական հրացանով կրակել էր երկու կովերին, ինչի հետևանքով կովերից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել։ Քաղաքացուն պատճառվել էր շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին։ Նրա անվամբ հաշվառված «ԻԺ» ողորկափող որսորդական հրացանը վերցվել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել