Նոր Խաչակապում հրդեհից այրվել է 2200 հակ անասնակեր, ծխահարվել է 250 ոչխար
Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում այրվել է 2200 հակ կուտակած անասնակեր։
Սեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին ստացած ահազանգի հետքերով ԱԻՆ հրշեջ-փրկարարական երեք ջոկատ է մեկնել Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոց։
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, հարակից անասնագոմում ծխահարվել է 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել