HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Խաչակապում հրդեհից այրվել է 2200 հակ անասնակեր, ծխահարվել է 250 ոչխար

Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում այրվել է 2200 հակ կուտակած անասնակեր։

Սեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին ստացած ահազանգի հետքերով ԱԻՆ հրշեջ-փրկարարական երեք ջոկատ է մեկնել Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոց։ 

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, հարակից անասնագոմում ծխահարվել է 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter