Մեկնարկել են Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթերը
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, որ Cham Wings ավիաընկերությունը սեպտեմբերի 4-ից մեկնարկել է Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ chamwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել