HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բորելը Եվրամիությանը կոչ է արել բանակցել թալիբների հետ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրամիությանը կոչ է արել բանակցություններ սկսել «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ։ Այդ մասին նա հայտարարել է «Le Journal de Dimanche» թերթին տված հարցազրույցում։ 

«Թալիբները մեզ համար բանակցությունների ժամանակ դառնում են անխուսափելի զրուցակից։ Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում»,- նշել է Բորելը։ Նրա խոսքերով՝ այն, ինչ կատարվել է Աֆղանստանում, ողբերգություն է աֆղանների և ձախողում Արևմուտքի համար, ինչը հետագայում խիստ կազդի ուժերի միջազգային հարաբերակցության փոփոխության վրա։ Բորելն ընդգծել է, որ հենց այդ պատճառով պետք է հետևություններ անել, որպեսզի բացառվի մյուս երկրներում նման իրավիճակի կրկնությունը։ 

«Անթույլատրելի է ուղղակի փակել Քաբուլի էջը՝ համարելով, որ իրավիճակն այդ երկրում մեզ չի վերաբերում։ Խոսքը չի գնում այն մասին, որ ճանաչենք թալիբների կառավարությունը կամ համաձայնվենք աշխարհի վերաբերյալ նրանց  տեսլականի ու այն գործողությունների հետ, որոնք հիմնված են այդ տեսլականի վրա։ Մենք պետք է թալիբներին հասկացնենք, որ իրենց շահերից չի բխում օտարերկրյա գերտերություններից հեռանալը, մասնավորապես եվրոպական»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ 

Բորելը նաև նշել է, որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ երկխոսության մակարդակը կախված կլինի նրանց՝ Եվրամիության պայմաններին ընդառաջելու կարողության վրա։ Ընդորում, Եվրամիությունը նախատեսում է չորս անգամ մեծացնել իր հումանիտար օգնությունը Աֆղանստանին։ «Բայց այդ օգնության վերականգնումը անմիջապես կապ կունենա Աֆղանստանում մարդու իրավունքների, հատկապես կանանց իրավունքների պահպանման պահանջի հետ»,- նշել է Բորելը։ 

Ավելի վաղ, ԱՄՆ զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլլին հայտարարել էր, որ քաղաքացիների կառավարության նկատմամբ անվստահությունը հանգեցրեց Աֆղանստանում իշխանության փոփոխությանը։ 

Նախօրեին թալիբները հայտարարել էին իրենց վերահսկողությունից դուրս գտնվող Փանջշեր պրովինցիայի նահանգապետի գրասենյակի գրավման մասին։ Ավելի ուշ, Աֆղանստանի ազգային դիմադրության ուժերը հերքել էին թալիբների կողմից պրովինցիայի չորս շրջանների գրավման մասին լուրերը։

Լուսանկարը՝ John Thys/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter