HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 140 000 մարդ

Ֆրանսիայում ութ շաբաթ անընդմեջ ընթանում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր։ Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին ֆրանսիական քաղաքների փողոցներ է դուրս եկել ավելի քան 140 հազար մարդ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։ 

Փարիզում բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 18  հազար մարդ, Մոնպելիեում՝ 6000, Ավինյոնում՝ 4000։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ողջ տարածքում այդ օրը տեղի է ունեցել 215 բողոքի ակցիա։ Այս տարվա հուլիսին և օգոստոսին բողոքի ցույցերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է մինչև 200 000 մարդ։ 

Ֆրանսիայի քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառը կապված է «առողջության անձնագրերի» հետ։ Ընդորում, սոցիալական հարցումների տվյալներով, որը սեպտեմբերի 3-ին հրապարակել է Le Figaro-ն, ֆրանսիացիների 67 %-ն աջակցում է այդպիսի միջոցների ներդրմանը։ 

Ֆրանսիական իշխանությունների որոշմամբ՝ օգոստոսի 9-ից ռեստորաններ, կինոթատրոններ հաճախելը, ինչպես նաև ինքնաթիռով կամ հեռահար գնացքով ճանապարհորդելը հնարավոր է միայն COVID-19-ի պատվաստման վկայականի ներկայացման կամ կորոնավիրուսի բացասական թեստի առկայության պարագայում։ 

Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Գերմանիայում հոկտեմբերի կեսից սկսած կորոնավիրուսի թեստավորումը կդառնա վճարովի։ Այդպիսով իշխանությունները մտադիր են ուժեղացնել պատվաստումների հակառակորդների նկատմամբ ճնշումը։

Լուսանկարը՝ NICOLAS TUCAT/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter