HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարդաբանները կոշիկների միջոցով պարզել են Միքելանջելոյի հասակը

Սիցիլիայի դատական մարդաբանության, պալեոպաթոլոգիայի և կենսահնագիտության հետազոտական կենտրոնի մարդաբանները պարզել են, որ Վերածննդի դարաշրջանի իտալացի հայտնի նկարիչ Միքելանջելո Բուոնարոտին ունեցել է ընդամենը 1,6 մետր հասակ։ Այդ մասին նրանք պատմել են Anthropologie ամսագրին։ 

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են նկարչի երեք կոշիկները, որոնք հայտնաբերվել էին նրա տանը և մինչ օրս պահվում էին Ֆլորենցիայի թանգարանում։ Հաշվարկելով Միքելանջելոյի ոտքի պարամետրերը՝ հետազոտողները դրանք համեմատել են ոտքի չափի և հասակի համապատասխանության տվյալների հետ: Պարզվել է, որ նկարչի հասակը չի գերազանցել 1,6 մետրը։ 

Գիտնականները նշում էին, որ ժամանակակից չափանիշներով Միքելանջելոն եղել է կարճահասակ, սակայն նրա ժամանակներում (1475-1564 թթ.), այդ հասակը տղամարդկանց համար եղել է միջին։ Միքելանջելոյի ժամանակակիցները նրան նկարագրում էին թիկնեղ և բարեկազմ։ 

Ընդորում, մինչ օրս չի ապացուցվել, որ այդ կոշիկները պատկանել են հենց իտալացի նկարչին։ Հնարավոր է, որ այն եղել է Միքելանջելոյի մտերիմներից մեկինը։

Միքելանջելոյի մնացորդները երբևէ արտաշիրիմման չեն ենթարկվել և չեն ուսումնասիրվել, այդ իսկ պատճառով նկարչի ֆիզիկական բազմաթիվ տվյալներ անհայտ են։ Սակայն նման ուղղակի վկայությունները թույլ են տալիս իմանալ ավելին Միքելանջելո Բուոնարոտիի մասին։

Լուսանկարը՝ wetheitalians.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter