HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գորայք-Սպանդարյան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ:

Արտակարգ իրավիճակների նախաարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին, «Mercedes-Benz E 270 Elegance» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1983 թ․) գլխիվայր հայտնվել է ավտոճանապարհի եզրին, ինչի հետևանքով, ուղևոր՝ Ա․ Հ․-ն (ծնված 1961 թ․) տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևորներ Մ․ Հ․-ն (ծնված 2018 թ․), Ն․ Հ․-ն (ծնված  2018 թ․),  Տ․ Մ․-ն (ծնված 1984 թ․) և Կ․ Մ․-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter