
Հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահացել է 13 մարդ
Սեպտեմբերի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ երեկ կատարված 4307 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Առողջացել է 446, մահացել՝ 13 մարդ։
Մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել