HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Մեղրի-Երևան ճանապարհին. կան վիրավորներ և մեկ զոհ

Սեպտեմբերի 05-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կմ հատվածում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter