HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին չընտրեց նախագահի տեղակալ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ անգամ քննարկեց մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Նշենք, որ գոստոսի 31-ին հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը: «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրական տվյալները: «Ձեր քվեարկությունը չի փոխելու մեր դիրքորոշումը Արթուր Ղազինյանի նկատմամբ»,- ասաց պատգամավորը:

Թեկնածուն պատասխանեց նաեւ գործընկերների հարցերին: Քննարկման եւ քվեարկության արդյունքում Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Դոնթի բանաձեւի համաձայն` ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար:

Հանձնաժողովականները հաստատեցին ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության 2021-2022թթ. ժամանակացույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter