
Թալիբները հայտարարել են Փանջշերի գրավման և պատերազմի ավարտի մասին
«Թալիբան» շարժումը հայտարարել է Աֆղանստանի Փանջշեր պրովինցիայի գրավման մասին, որը թալիբների կողմից վերջին չվերահսկվող երկրամասն էր Աֆղանստանում։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլա Մուջահիդը։
Աֆղանական Tolo News-ն էլ հայտնում է, որ Մուջահիդը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարել է, որ Աֆղանստանում ավարտվել է պատերազմը։
Zabihullah Mujahid, the spokesman of the Taliban, in a press conference in Kabul said the war has ended and they hope to have a stable Afghanistan and anyone who take up arms is the enemy of the people and the country.#TOLOnews pic.twitter.com/NRpGEs6vfG
— TOLOnews (@TOLOnews) September 6, 2021
Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը, որը Փանջշերում կռվում էր թալիբների դեմ, հերքել է պրովինցայի ամբողջական գրավման լուրը։ Վերջինիս ներկայացուցիչ Ալի Նազարին CNN-ին հայտարարել է, որ դիմադրության ուժերը վերահսկում են Փանջշերի հովտում գտնվող մի քանի շրջաններ, իսկ մարտիկները շարունակում են կռվել։
Ինչպես նշում է Reuters-ը, դիմադրության առաջնորդը չի մեկնաբանում այդ լուրը։ Սեպտեմբերի 5-ին Ահմադ Մասուդը կոչ էր արել կանգնեցնել մարտական գործողությունները և նշել, որ իր զորքերը պատրաստ են ցած դնել զենքերը, եթե թալիբները դադարեցնեն հարձակումը պրովինցիայի ուղղությամբ։
Թալիբներ առաջին անգամ Փանջշերի նվաճման մասին հայտարարել էին սեպտեմբերի 3-ին։ Այն ժամանակ դիմադրության ուժերը հերքել էին այդ լուրը։
Լուսանկարը՝ AFP File Photo
Մեկնաբանել