ՍԱՏՄ-ն Մալաթիա-Սեբաստիայում խախտումներ չի հայտնաբերել
Այսօր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում։ Խախտումներ չեն հայտնաբերվել: Շրջայցերը շարունակվելու են:
ՍԱՏՄ-ն հիշեցնում է՝ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կկիրառվի տուգանք՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել