HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն

Սեպտեմբերի 6-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովի լրատվական բաժնից։

Քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։ 

Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել պատերազմի ընթացքում մշտական ներկայացուցչության կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը, խոսել առաջիկայում նախատեսվող անելիքներից։ 

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ներկայացուցչության աշխատանքը, ընդգծել Արցախի Հանրապետության տարբեր կառույցների հետ մշտական ու ակտիվ փոխգործակցության կարևորությունն ու արդյունավետությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter