HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն

88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին հայտնել է France 24-ը՝ հղում անելով դերասանի փաստաբան Միշել Գոդեստին։ 

«Վերջին ամիսներին խիստ հոգնածություն ուներ։ Նա հանգիստ հեռացավ»,- նշել է Գոդեստը։ Փաստաբանի խոսքերով՝ Ժան Պոլ Բելմոնդոն մահացել է Փարիզի իր տանը։

Բելմոնդոն իր դերասանական կարիերայի ողջ ընթացքում, որն սկսվել էր 1957 թվականին, ֆիլմերում և ֆրանսիական թատրոններում մարմնավորել է ավելի քան 100 դեր։ Առավել հայտնի է դարձել 1960 թվականին նկարահանված «Վերջին շնչով» ֆիլմում իր մարմնավորած դերով, որը դարձավ իր տեսակով ֆրանսիական կինեմատոգրաֆիայի «նոր ալիքի մանիֆեստը»։ Բելմոնդոն Սոֆի Լորենի հետ միասին նկարահանվել է նաև Վիտորիո Դե Սիկայի «Չոչարա» ֆիլմում՝ արժանանալով «Օսկար» կինոմրցանակի։

2001 թվականին Բելմոնդոն կաթված էր ստացել, սակայն 2008 թվականին շարունակել նկարահանվել ֆիլմերում։ 2015 թվականին նա ավարտել էր իր դերասանական կարիերան։

Լուսանկարը՝ Francois Mori/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter