HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Դավիթ Բաբայանը, սեպտեմբերի 7-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
«Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը։
Արցախի ԱԳՆ-ից հանդիպմանը մասնակցել են գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter