HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունները գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն». ԱԳՆ

ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության՝ Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններին վերաբերող հարցին:

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter