HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են տեխնոլոգիական մի շարք ուղղություններով Նիդերլանդների հետ համագործակցության խորացման հնարավորությունները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության հիմնական գործառույթները,  անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած նվաճումներին, ներկա մարտահրավերներին՝ տնտեսությունը բարձր տեխնոլոգիական հիմքերի վրա դնելուն միտված ՀՀ կառավարության ջանքերին։

Նկատի ունենալով Նիդերլանդների օրինակելի փորձը բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններում՝ նախարարն առանձնացրել է հատկապես համագործակցության խորացման հնարավորությունները թվայնացման, կիբերանվտանգության, էլեկտրոնային կառավարման բնագավառներում։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայում նախարարությունն աշխատանքներ է իրականացնում թվայնացման ստանդարտների և մեթոդաբանության ուղղությամբ, որը հետագայում կիրառելի կլինի ամբողջ հանրապետության համար։ Նախարարն անդրադարձել է նաև մրցունակ կադրեր ունենալու, պետության համաֆինանսավորմամբ տեխնոլոգիական կրթությանն ուղղված աշխատանքներին, ստարտափների գործունեությունը խթանելու մոտեցումերին։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել նախարարին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Դեսպանն ընդգծել է այն առանձնահատուկ վերաբերմունքն ու մոտեցումները, որ իր երկիրն ունի Հայաստանի նկատմամբ, և պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նիկոլաս Սխերմերսը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով և ցանկություն ունեն աշխատելու հայկական ընկերությունների հետ։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հիանալի վայր դառնալ այս ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու և ներդրումներ կատարելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղություններով գործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են  համագործակցությունը զարգացնելու պատրատակամությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter