HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «Ավտոն որ ավտո ա, մինչեւ խոդ չտաս, չի գնա»

Օրերս թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սեդրակ Սարոյանն իր ընտրողների հետ ունեցած բակային հանդիպումներից մեկի ժամանակ  ահա այսպիսի մի զավեշտալի  միտք է հնչեցրել. «Ես այնպիսի պատգամավոր եմ եղել, որ սկի մի անգամ ԱԺ-ից ձենս չեմ բարձրացրել»,- գլուխ է գովել Սարոյանը ու դառնալով ընտրողներին հարցադրում է արել. «Ձեր իմացածով պատգամավորը ո՞նց կըլի, միայն տելեվիզորների մեջ երեւալո՞վ: Ես ձեր համար էսքան դպրոց, բակ եմ կառուցել, ասֆալտ եմ փռել, մի օր էդ մասին խոսե՞լ  եք»:

Իսկ երբ Էջմիածնի երրորդ մասի բնակիչներից մեկը հակադարձել է պատգամավորին` ասելով, որ ուրիշի արածը պետք չի, որ պատգամավորն իրեն վերագրի, Սարոյանը զարմացած արձագանքել է. «Այ մարդ, բան կա ասեք անեմ, ավտոն որ ավտո ա, մինչեւ խոդ չտաս, չի գնա»:

Մեկնաբանություններ (1)

sargia
Гигант мысли. Ինչ մտքեր է արտահայտում, նախանձել կարելի է: Տեսնես չի պատրաստվում իր հիասքանչ ու աննման մտքերի ձեռնարկ հրապարակի, որ ամբողջ ազգը կարդա, թե չէ գյոզալ մտքեր են կորում չոլերում, այս ու այն ռեստորաններում ու խնջույքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter