HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրամիությունը կշարունակի տրամադրել մեծածավալ աջակցություն՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար

Արդարադատության ոլորտում Հայաստանը առաջընթաց է գրանցել նաև ԵՄ շոշափելի աջակցության շնորհիվ: Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ։

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախարարը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանն ու հպարտությամբ ընդգծել, որ ԵՄ-ն արդեն երկար տարիներ Հայաստանի առանցքային գործընկերն է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում։

Դեսպան Վիկտորինը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարևորել Հայաստանում 2021 թվականին անցկացված ժողովրդավարական ընտրություններն ու պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ մեծածավալ աջակցութունը՝ ուղղված դատաիրավական ոլորտի բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին ու Հայաստան-ԵՄ ձևավորված համագործակցության լավ ավանդույթներն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն են հայտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter