HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. սեպտեմբերի 7-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում Վանաձոր քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է անչափահաս որդու դին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:55-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին նույն քաղաքի Երևանյան խճուղում գտնվող իրենց տան բակում հայտնաբերել է 15-ամյա որդու դին՝ պարանով ծառից կախված վիճակում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter