HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարանդայի շրջանում հայտնաբերել է ևս 2 զինծառայողի աճյուն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել է ևս 2 զինծառայողի աճյուն:

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter