HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». գործարար կոչվածներից քանի՞սն էին տնտեսագետ կամ իրավաբան

«Ես սարսափելի չեմ համարում, որ գործարարները գնում են Ազգային ժողով, առավել եւս, եթե նրանք տնտեսագետ են կամ իրավաբան: Շատ երկրներում տնտեսագետներն ու իրավաբաններն են գերակշիռ մաս կազմում: Բա ո՞վ գնա ԱԺ, եթե ոչ գործարարները»,- երեկ Հանրային խորհրդում մի քանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանը՝ մեղադրելով լրատվամիջոցներին ու լրագրողներին անընդհատ այդ հարցը թմբկահարելու համար:

«Ինչո՞ւ պետք է չգնան, ի՞նչ է եղել որ: Այդ լրատվամիջոցներն են թմբկահարում, որ գործարարները չպետք է գնան ԱԺ: Դրանում ոչ մի վատ բան չկա»,- ավելացրեց Նուշիկյանը:

Գնալը՝ թող գնան, բայց հարց է, թե նախկին ԱԺ-ում այդ գործարար կոչվածներից քանիսն էին տնտեսագետ կամ իրավաբան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter