HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են պաշտպանության նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղու» համագործակցության ծրագրերը

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ զինված ուժերի կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության նախարարության հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter