HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն առաջարկում է 441 համայնքի միավորմամբ ձևավորել 37-ը

Կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստում ընդունեց որոշում, որով առաջարկում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը:

Գործադիրի հիմնավորմամբ՝ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքի միավորմամբ ձևավորվել է 54 համայնք: Իսկ այժմ առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 441 համայնք:

«2011 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ Կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից»,- նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս փաթեթը կարևոր է ոչ միայն վարչատարածքային, այլև քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ:

«Խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ, ըստ էության, քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ, և ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով։ Սա մեր կարևոր խոստումներից է եղել 2018 թվականից, մենք կարևոր ուղեգիծ ենք որդեգրել՝ սուբվենցիոն համակարգերը դնելով տարածքային համաչափ զարգացման տրամաբանության հիմքում»,- ասաց վարչապետը։

Որոշմամբ նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը՝

  • Արագածոտնի մարզի Աշտարակ՝ Աշտարակ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով (թվով 30),
  • Արագածոտնի մարզի Ապարան՝ Ապարան, Մելիքգյուղ (թվով 2),
  • Արագածոտնի մարզի Թալին՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29),
  • Արագածոտնի մարզի Մեծաձոր՝ Մեծաձոր, Օթևան (թվով 2),
  • Արագածոտնի մարզի Արևուտ՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6),
  • Արարատի մարզի Արտաշատ՝ ք. Արտաշատ, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն (թվով 38),
  • Արարատի մարզի Արարատ՝ ք. Արարատ, գ․Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (թվով 12),
  • Արարատի  մարզի Մասիս՝ ք. Մասիս, Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, (թվով 27),
  • Արարատի մարզի Վեդի՝ ք. Վեդի, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Ուրցաձոր, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Փոքր Վեդի (թվով 17),
  • Արմավիրի մարզի Արմավիր՝ ք. Արմավիր, Այգեվան, Արաքս, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ (թվով 11),
  • Արմավիրի մարզի Վաղարշապատ՝ ք. Էջմիածին, Ոսկեհատ (թվով 2),
  • Արմավիրի մարզի Մեծամոր՝ Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան (թվով 31),
  • Արմավիրի մարզի Բաղրամյան՝ Բաղրամյան, Արգինա, Արևադաշտ, Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ (թվով 14),
  • Արմավիրի մարզի Արաքս՝ Ջրառատ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս (Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրարբի (թվով 13),
  •  Արմավիրի մարզի Խոյ՝ Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան (թվով 17),
  • Արմավիրի մարզի Փարաքար՝ Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք (թվով 8),
  • Գեղարքունիքի մարզի Գավառ՝ Գավառ, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան (թվով 12),
  • Գեղարքունիքի մարզի Մարտունի՝ ք. Մարտունի, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն (թվով 17),
  • Գեղարքունիքի մարզի Սևան՝ Սևան, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր (թվով 11),
  • Գեղարքունիքի մարզի Վարդենիս՝ Վարդենիս, Ախպրաձոր, Ակունք, Գեղամասար, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանևան, Տորֆավան (թվով 15),
  • Լոռու մարզի Վանաձոր՝ Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան (թվով 4),
  • Լոռու մարզի Թումանյան՝ Թումանյան, Դսեղ, Չկալով (թվով 3),
  • Լոռու մարզի Սպիտակ՝ Սպիտակ, Արևաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21),
  • Լոռու մարզի Փամբակ՝ Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Մարգահովիտ, Հալավար, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ (թվով 15),
  • Կոտայքի մարզի Հրազդան՝ Հրազդան, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի (թվով 5),
  •  Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 11),
  •  Կոտայքի մարզի Նաիրի՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ (թվով 12),
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր, (թվով 2),
  • Կոտայքի մարզի Գառնի՝ Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ (թվով 6),
  • Շիրակի մարզի Արթիկ՝ Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24),
  • Շիրակի մարզի Ախուրյան՝ Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Առափի, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Հայկավան, Ղարիբջանյան, Մարմաշեն, Ոսկեհասկ, (թվով 12),
  • Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արփի (թվով 2),
  • Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Սարապատ (թվով 2),
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր՝ Եղեգնաձոր, Գլաձոր, Մալիշկա (թվով 3),
  • Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Զառիթափ (թվով 2), բացի այդ՝ միավորվող համայնքին են միացվում Ջերմուկ համայնքի Կարմրաշեն և Հերհեր բնակավայրերը,
  • Վայոց ձորի մարզի Ջերմուկ՝ համայնքից անջատվում են Կարմրաշեն և Հերհեր բնակավայրերը,
  • Տավուշի մարզի Նոյեմբերյան՝ Նոյեմբերյան, Այրում, Կողբ (թվով 3):

Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 441 համայնք, որոնց միավորման (համայնքից բնակավայրի անջատման) արդյունքում ձևավորվելու է 37 համայնք: Համայնքների միավորման ծրագիրը կհաստատվի միայն Ազգայի ժողովի հաստատելուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter