HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». մինի օլիգարխ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բանկային հաշիվներին 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ եղել է 870 հազար դոլար եւ 35 մլն դրամ: Այսինքն՝ ինքն էլ չի հետեւում Հայաստանում ավանդները ՀՀ դրամով պահելու իր հանրահայտ կոչին:

Բերված տվյալները վերցված են Տիգրան Սարգսյանի կողմից ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրից: Ըստ նույն փաստաթղթի, նա վերջին մեկ տարում ունեցել է 31 մլն 700 հազար դրամի եկամուտ, որից 12 մլն դրամը «Անելիք», իսկ 16 մլն-ը «Յունի», 214 հազարն էլ «Գյուղփոխօգնության» բանկերում ունեցած ավանդների տոկոսավճարներն են:

Իբրեւ ՀՀ վարչապետ` նրա տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլն 340 հազար դրամ: Սարգսյանը Երեւանի կենտրոնում ունի 2 բնակարան եւ մեկ առանձնատուն, մեկ առանձնատուն էլ ունի Կոտայքի մարզի Նուռ-Նուս գյուղում, իսկ Դիլիջանում ունի մոտ 3 հազար քմ մակերեսով հող:

Տիգրան Սարգսյանի միակ շարժական գույքը 1979 թվականի արտադրության «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենան է: Ըստ հայտարարագրի՝ նա 8 մլն դրամը գերազանցող արժեքով ոչ մի գույք չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter