
Նիկոլ Փաշինյան․ «Սեպտեմբերի 21-ին տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ սեպտեմբերի 20-ի փոխարեն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ը։ Փոփոխությունը կատարվել է Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ։ Արդյունքում, 4 օր կլինի ոչ աշխատանքային։
«Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»,- որոշման քննարկման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել