HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զորավարժությունների ժամանակ զոհվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը զոհվել է Նորիլսկում ընթացող զորավարժությունների ժամանակ։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ հաղորդագրությանը։ Նշվում է, որ Զինիչևը զոհվել է ռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին փրկելու ժամանակ։ Նա 55 տարեկան էր։

Համաձայն ՌԴ ԱԻՆ-ի՝ Զինիչևը ժամանել էր Դուդինկա, որտեղ մեկնարկել էին Ռուսաստանի Արկտիկական գոտու տարածքներն արտակարգ իրավիճակներից պաշտպանելու վարժանքները:

Զինիչևը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին։ 2016-2018 թթ. եղել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, իսկ 2016 թվականի հուլիսի 28-ից հոկտեմբերի 6-ը նաև Կալինինգրադի մարզի նահանգապետի պաշտոնակատար։

2018 թվականի դեկտեմբերին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում ստացել էր գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ 2020 թվականին կառավարության հրաժարականից հետո նա վերանշանակվել էր նույն պաշտոնում արդեն Միխայիլ Միշուստինի կառավարության կազմում։ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին էլ Վլադիմիր Պուտինի հրամանով ստացել էր բանակի գեներալի զինվորական կոչում։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter