
Մոբայլ վիդեոլրագրության դասընթաց երիտասարդ լրագրողների համար
Գերմանական «Ինտերլինկ Ակադեմիա» կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 20-23-ը «Հոդված 3» ակումբում մոբայլ վիդեոլրագրության դասընթաց է կազմակերպում երիտասարդ լրագրողների համար։
Ուսուցանվելու է «one shot» տեխնիկան. ինչպես նորություններ պատրաստել վեբի համար սմարթֆոնով, մեկ նկարահանմամբ, առանց մոնտաժի։
Դասընթացի մասնակիցները նաեւ հնարավորություն կունենան բարելավելու մոնտաժի եւ նորությունների պատրաստման հմտությունները։
Մասնակցության համար անհրաժեշտ է՝ անգլերենի միջին մակարդակի իմացություն, քանի որ դասընթացն անգլերեն է անցկացվելու, սմարթֆոն եւ դասընթացի 4 օրերին ազատված լինել աշխատանքային պարտականություններից:
Մասնակցելու համար պետք է ուղարկել CV եւ համառոտ մոտիվացիոն նամակ [email protected] հասցեով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։
Մարզերից դիմողները կստանան ճանապարհածախսի փոխհատուցում։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել