Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաեւ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաեւ հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել