Կարեն Սարուխանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանը 2018թ․ հունիսից մինչև 2019-ի հունվարը զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին էլ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել էր յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել