Շարունակվում են պահեստազորայինների պատրաստության պարապմունքները․ ՊՆ
Եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքները շարունակվում են։
ՊՆ-ի հաղորդմամբ՝ 5-րդ զորամիավորումում սպայական կազմը մարզումների ընթացքում զինծառայողներին ուսուցանում է հաստիքային զենքից կրակ վարելու, մարտավարական տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջադրված խնդիրները փոխգործակցաբար կատարելու հմտությունները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել