HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկու հանքավայրի ուսումնասիրության լսումներին միայն մեկ քարաբերդցի է դեմ եղել

Քարաբերդի համայնքապետարանի այս տնակում հանրային քննարկումներ պիտի տեղի ունենային Քարաբերդի ոսկու հանքավայրի արևելյան և արևմտյան թևերն ուսումնասիրելու վերաբերյալ, սակայն տարածքը չի բավականացրել, և ներկաները քննարկումը դրսում են անցկացրել:

Ինչպես մեզ հետ զրույցում բնութագրեց Քարաբերդի համայնքապետ ՅուրիԿ Շավելյանը`«խառը վիճակ էր», այդուհանդերձ, ներկաներն իրենց կարծիքներն արտահայտել են:

Ընկերության ներկայացուցիչներից մեկը, ով ներկայացնում էր հանքավայրերի ուսումնասիրության նախագիծը, ակտիվ և դեմ արտահայտվող երիտասարդներին ի պատասխան ասաց, որ մարդիկ չեն որոշողը, պետությունը պետք է որոշի: Թե ինչու են ուրեմն հանրային լսումներ կազմակերպվում, ընկերության ներկայացուցիչն, ըստ ամենայնի, տեղյակ չէ:

Քարաբերդում այսօր տեղի ունեցած հանրային լսումները` Քարաբերդի ոսկու հանքավայրի արևելյան և արևմտյան թևերն ուսումնասիրելու վերաբերյալ, այդուհանդերձ, կայացել են:

44 հոգի հանրային քննարկման մասնակից է եղել, որից քարաբերդցիներն ընդամենը 15-ն են եղել: Հանրային քննարկման արդյունքում 32 քաղաքացի կողմ է եղել հանքավայրի ուսումնասիրություններին, 3-ը` ձեռնպահմ 9-ը` դեմ:

Ոննարկմանը ներկա 15 քարաբերդցիներից 11-ը կողմ է եղել, 3-ը ձեռնպահ, և միայն մեկն է դեմ ստորագրել:

Մնացած մասնակիցները, ինչպես Յուրա Շավելյանն ասաց, ընկերության ներկայացուցիչներն էին:

«Սա ավելի շատ Վանաձորի քննարկման հարց է, հանքն ավելի մոտ է իրենց, քան մեզ»,- կարծում է Քարաբերդի համայնքապետը:  

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին հիմնադրված «Կարա-մայնինգ» ՍՊԸ-ն որոշել է ուսումնասիրել Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և արևմտյան թևերը՝ պաշարները գնահատելու և հետագա շահագործման նպատակով։

«Կարա-մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանի դուստր Լիլիթ Պողոսյանն է։ Վերջինս նաև ընկերության տնօրենն է, իրական սեփականատերերի հայտարարագրում նա որպես աշխատավայր նշել է Սևանի բժշկական կենտրոնը, որտեղ որպես հաշվապահ է աշխատում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter