Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրագործման քայլերի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը։ Շառլ Միշելի խնդրանքով, Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կողմերը որոշել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։ Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են նաև Աֆղանստանում և Ուկրաինայում առկա իրավիճակը։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել