HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները կանանց արգելել են սպորտով զբաղվել

Աֆղանստանում կանայք այլևս չեն կարողանա սպորտով զբաղվել։ Այդ մասին ավստրալական SBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Ահմադուլա Վասիքը։ 

Մեկնաբանելով կրիկետը՝ նա հայտարարել է, որ կանայք «պարտադիր չէ կրիկետ խաղան», քանի որ այնտեղ նրանք կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ «նրանց դեմքն ու մարմինը փակ չեն լինի»՝ հատուկ ընդգծելով, որ իսլամը դա թույլ չի տալիս։ 

«Հիմա մեդիայի դարաշրջանն է։ Կհայտնվեն լուսանկարներ և տեսանյութեր, և մարդիկ դրանք կնայեն։ Իսլամը և Աֆղանստանի իսլամական էմիրությունը կանանց թույլ չեն տա կրիկետ խաղալ կամ զբաղվել այլ սպորտաձևով, որտեղ կարելի է կանանց տեսնել»,- նշել է նա։

Թալիբ գրոհայինի խոսքով՝ շարժումն այս հարցում փոխզիջման չի գնա։ Նա հիշեցրել է, որ կանանց չի թույլատրվում առանց անհրաժեշտության տնից դուրս գալ, իսկ սպորտային մրցությունները անհրաժեշտություն չեն հանդիսանում։

Օգոստոսի կեսերին վերցնելով իշխանությունը՝ թալիբները խոստացել են, որ կանայք կկարողանան շարունակել աշխատանքի գնալ, այդ թվում պետական հաստատություններում և կրթություն ստանալ։ Աֆղանստանում թալիբների առաջին կառավարման ժամանակ նրանք նման իրավունք չունեին։ Սեպտեմբերի սկզբին Քաբուլում տեղի են ունեցել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված բողոքի մի քանի ցույցեր։ Դրանք ցրվել են, այդ թվում, արցունքաբեր գազի միջոցով։

Լուսանկարը՝ Eric Kanalstein-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter