HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալ Կարեն Սարուխանյանին

Վարչապետի որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ և մոտեցումներով կնպաստի համակարգի զարգացմանը:

ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տեղակալ Արկադի Բալյանին՝ արդյունավետ աշխատանքի համար և նախարարության անունից հանձնել հուշանվեր:

Նշենք, որ Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-2019 թթ.-ին եղել է Շիրակի մարզպետ, 2019-2021 թթ.-ին՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter