HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ա. Թաթոյան. «Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներն անօրինական գալիս, գյուղացուն ասում են` սա մեր հողն է»

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համոզմամբ` հետպատերազմյան Արցախի ու Հայաստանի խնդիրները նույնաբնույթ են: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Թաթոյանը: Նա առանձնացրեց հայկական երկու պետություններում ակնհայտ կյանքի իրավունքի խախտումներն ու սահմանային բնակավայրերի շուրջ առկա վտանգները:

«Խոսքը վերաբերում է պարբերական կրակոցներին, որը դառնում է թիրախային, և անգամ տների ուղղությամբ են սկսում կրակել: Ինքնին ադրբեջանցիների ներկայությունը կյանքի իրավունքի խախտում է: Նաև հարձակումներ են լինում քաղաքացիական անձանց, օրինակ` հովիվների վրա, սպառնալիքներ են հնչեցնում, մարդիկ իրենց հողը մշակում են, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներն անօրինական գալիս, ասում են` սա մեր հողն է»,-ներկայացրեց Թաթոյանը:

Թաթոյանն ուշադրություն հրավիրեց այն հարցին, որ  Հայաստանում կան գյուղեր, որտեղ ո'չ խմելու, ո'չ ոռոգման ջուր չկա:

«Սա այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են այն ջրավազանների մոտ կամ  կամ դրանք իրենց վերահսկողության ներքո են, որից ենթադրենք խմելու ջուր է ստանում գյուղը»,-ասաց Թաթոյանը:

Թաթոյանը որպես խնդիր մատնանշեց Ադրբեջանի կողմից գերիների շարունակաբար չվերադարձնելը, գերիների թվերը չհրապարակելը, ինչը անհետ կորածների ծնողներին հոգական տառապանք է պատճառում:

«Ունենք սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ, օրինակ, մարդիկ վարկ են վերցրել, ներդրումներ արել Արցախի տարածքում, Սյունիքի մարզում, խոշոր եղջերավոր կենդանիներ են գնել, բայց ադրբեջանցիները գողացել են դրանք: Խնդիրն այն է, որ մարդը շարունակում է վարկը վճարել, վարկ է վերցրել, որ ներդրում անի, եկամուտ ստանա, հիմա ենթադրյալ եկամտի աղբյուրը չկա, բայց ստիպված է վճարել վարկերը: Ես տրամաբանորեն չեմ պատկերացնում` ինչպես պետք է մարդը շարունակի վճարել այն գույքի կամ կենդանիների համար, որն այլևս չկա»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter