HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակ Կարապետյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ծնողներին և հարազատներին

Սեպտեմբերի 9-ին Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Կարապետյանը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև՝ պատասխանել հարցերին, հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։

Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհետ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում հարազատների կողմից բարձրացված հարցերի շուրջ պաշտպանության նախարարը խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին հանձնարարել է ուսումնասիրել և զեկուցել մանրամասները։ Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական կլինեն, վստահեցնելով, որ խնդիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter