HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն ու Պուտինը Մոսկվայում կքննարկեն Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրման պլանը

Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որտեղ սեպտեմբերի 9-ի երկրորդ կեսին Կրեմլում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է «Белта» գործակալությունը։ 

Ավելի վաղ Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն հայտարարել էր, որ երկու երկրների նախագահները պատրաստվում են ստորագրել Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրման «ճանապարհային քարտեզը»։ «Белта»-ի տվյալներով էլ՝ կողմերը կքններկեն 28 միութենական ծրագրեր, որոնք պատրաստվել են երկու երկրների կառավարությունների կողմից։ 

Գործակալությունը նշում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն պատրաստվում են քննարկել նաև երկկողմ օրակարգի ակտուալ հարցերն ու միջազգային մի շարք խնդիրներ։ 

Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները 1999 թվականից սկսած քննարկում են երկու երկրների քաղաքական ինտեգրման հարցը։ 2019-2020 թվականներին բանակցությունները կառուցվում էին 31 «ճանապարհային քարտեզների» շուրջ, որոնք ներառում էին նաև տնտեսության և կառավարման մի շարք ճյուղերի ինտեգրում։ «Ճանապարհային քարտեզների» նախագծերը երբեք չեն հրապարակվել։

Լուսանկարը՝ Михаил Метцель / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter