
Սուրեն Պապիկյանն Արմավիրում ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին
Սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները:Այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Սուրեն Պապիկյանը նաև շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանի տարբեր գյուղերի խաղողագործներ խաղողի մթերման հետ կապված խնդիրների պատճառով բողոքի ակցիաներ են անում և փակում ճանապարհներ։
Մեկնաբանել